Վայոց Ձորի մարզի երկու երիտասարդներ բնակիչներ ապրիլի 26-ին ուշաթափ վիճակում տեղափոխվել են Եղեգնաձորի հիվանդանոց, որտեղ ոստիկաններին խոստովանել են, որ ուշաթափ են եղել թմրանյութ օգտագործելու պատճառով: Խաչիկ գյուղի բնակիչներ 28-ամյա Զավեն Գրիգորյանը եւ 22-ամյա Արսեն Հայրապետյանը ոստիկանությունում պատմել են, որ դեպքը տեղի է ունեցել ծննդյան երեկույթի ժամանակ:

«Ծնունդի էինք, հաց էինք կերել մի-երկու բաժակ խմել էինք, խոտ կար, տենց ծխել ենք, հետո վատ եմ զգացել ու հետո ոչ մի բան չեմ հիշում՝ ինչ ա եղել, ոնց ա եղել: Մի անգամ էլ եմ ծխել, բայց տենց բան չէր եղել»,- պատմել է Զավեն Գրիգորյանը, որն, ըստ ոստիկանության, նախորդ աշնանը դաշտից կանեփի թփեր էր հավաքել, չորացրել, օգտագործել եւ հյուրասիրել համագյուղացուն:

Դեպքի առթիվ նշանակվել է տոքսիկոքիմիական փորձաքննություն: Քննությունը շարունակվում է: 

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում: