Երեւանում ավտոլվացման կետից գողացել էին «Օպել Վեկտրա» մեքենա, ինչպես նաեւ տեսագրող սարքը: NEWS.am-ը ոստիկանությունցի տեղեկացավ, որ Ավանի բնակիչներից մեկը, ով չուներ ավտոտնակ, մշտապես մեքենան կայանում էր իր ծանոթի՝ Դուրյան փողոցում գտնվող ավտոլվացման կետում: Եւ ահա ապրիլ 21-ի առավոտյան նա հայտնաբերում է, որ ավտոմեքենան չկա ու ահազանգում ոստիկանություն: Ոստիկանները պարզում են, որ մեքենան գողացել է նրա որդու մտերիմ ընկերը, ով հաճախակի էր լինում այդ ավտոլվացման կետում: «Դուռը բացեցի, մտա ներս, տեսա մեքենան չկա, ներս մտա, տեսա՝ տմբուշկան շուռ եկած, թափռտած վիճակ, մոյկայի տիրոջը կանչեցի, ասաց՝ չգիտեմ, տեղյակ չեմ»,-պատմում է տուժողը: Իսկ մեքենան գողացողը ամեն ինչ ներկայացնում էր իբրեւէ պատահականություն:
Մանրամասները՝ տեսանյութում











