Երեւանի Կորյուն փողոցում մայիսի 3-ի երեկոյան անհայտ անձը մոտեցել էր երկու աղջիկներին, հափշտակել նրանցից մեկի պայուսակը ու դիմել փախուստի: NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ այդ պահին իր հանգստի ժամին փողոցով անցնող ոստիկանի աչքից չէր վրիպել կատարվածը: «Երկու աղջիկ բղավում էին բռնեք, երեք երիտասարդ փախչում էին տարբեր ուղղություններով, նրանցից մեկի վերնաշախպիկի տակ բան կար թաքցված, պարզվեց՝ պայուսակն է, մյուս երկուսին բռնել էին»,-պատմում է ոստիկանը:
Երիտասարդները բերման էին ենթարկվել ոստիկանություն, նրանք էին 16-ամյա Նարեկ Սարգսյանը եւ վերջինիս 2 ընկերները՝ Գառնիկը եւ Յուրան:
Մանրամասները՝ տեսանյութում











