Լեփսուսի փողոցի շենքերից մեկի բակում ապրիլի 26-ի գիշերը մեքենա էր այրվում: NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ ըստ դեպքի վայրի զննության՝ պարզվել է, որ «Նիսան Մարչի» այրման պատճառը ոչ թե տեխնիկական անսարքությունն է, այլ ինչ-որ մեկը կոտրել էր մեքենայի ապակին, վառել պոլիէթիլենային տոպրակը եւ գցել մեքենայի մեջ: Մեքենայի տերը հարեւանին՝ Վահանին էր կասկածում: Վերջինս դեպքի օրը քեֆը լավ տուն է գալիս եւ նկատում, որ հարեւանը մեքենան կանգնեցրել է իր պատուհանի տակ, բարձրանում է վերեւ, զրուցում են, վիճաբանում, քաշքշում իրար, գազային ատրճանակով սպառնալիքներ հնչեցնում: Այնուհետեւ տուժողը փոխում է մեքենայի տեղը եւ տուն բարձրանում, իսկ ժամեր անց արդեն բակից ձայներ լսում՝ մեքենան այրվում է: Վահան Եփրեմյանը ոստիկանություն է ներկայանում ապրիլի 27-ին ինքնակամ, ամեն ինչ պատմում է, ինչպես եղել է, միայն նշում է, ոեւ ատրճանակը ոչ թե գազային էր, այլ խաղալիք:

Մանրամասները՝ տեսանյութում