Ոստիկանությունը փնտրում է երեւանցի 25-ամյա Կարեն Հարությունյանին, որը երկու օր առաջ տնից դուրս է եկել եւ չի վերադարձել:

Ըստ ոստիկանության հաղորդման՝ 1990 թ. ծնված Կարեն Հարությունյանը տնից դուրս է եկել մայիսի 10-ի առավոտյան՝ 8 անց 30-ի սահմանում:

Տեսնողներին ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում: