Կոտայքի մարզի Բյուրեղավանի 25-ամյա բնակիչը երկու անգամ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը պատկանող 45-ական մետր պղնձյա մալուխ է գողացել: Գողությունը կատարվել է ապրիլ ամսին:
Ինչպես հաղորդում է ոստիկանությունը՝ ապրիլի 5-ին ոստիկանության Բյուրեղավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ գողացել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության 51-րդ կիսակայանի լուսացույցի 45 մետր պղնձյա մալուխը: Մի քանի օր անց ոստիկանությունում եւս մեկ նման ահազանգ է եղել:
Գողությունը կատարելու կասակածանքով բերման է ենթարկվել Բյուրեղավանի բնակիչ, 1990թ. ծնված Առաքելը, որը ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Առաքելը պատմել է, մալուխի գունավոր մետաղը հալացրել ու հանձնել է, ստացած գումարը ծախսել անձնական նպատակով:
Առաքելին ստորագրությամբ բաց են թողել:
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում











