Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Գալուստ Սահակյանը թույլ չի տվել ընդդիմադիրներին լիագումար նիստում օրակարգից դուրս բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը։ Սահակյանը խանգարել է «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի, ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի, «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչներ Ռուբեն Հակոբյանի եւ Զարուհի Փոստանջյւանի եւ ՀՅԴ պատգամավորների փորձերը։

Սահակյանը ընդգծել է, որ ընդհատում է նրանց ելույթը, քանի որ դրանք դուրս են օրակարգային թեմաներից։

Հիշեցնենք, որ այս պահին ՀԷԿ սակագինը բնակչության համար կազմում է 41.85 դրամ մեկ կՎտ/ժ-ի դիմաց ղերեկը եւ 31.85 դրամ՝ գիշերը։ ՀԷՑ-ը պահանջում է բարձրացնել համապատասխանաբար 58 եւ 48 դրամ։