Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները վերջին երկու շաբաթվա ընթացքում Սոթքի ոսկու հանքից հանքանյութի գողության եւ գողության փորձի երկրորդ դեպքն են արձանագրել:

Առաջինն ապրիլի 27-ին էր: Հանքի մոտ նկատել էին Վարդենիսի երկու քաղաքացիների պարկերով: Պարզվել էր, որ քաղաքացիները 4 պարկերի մեջ լցրել էին 114 կգ հանքանյութի նման զանգված: Նրանք բերման են ենթարկվել ոստիկանություն:

Երկրորդ դեպքը մայիսի 7-ին էր տեղի ունեցել: Մինչեւ գողությունը կատարելը՝ ոստիկանությունը, սակայն, հայտնաբերել եւ բերման էր ենթարկել նրանց:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: