Թուրքիայի Քարամանի Բաշյայլա գյուղի դպրոցի տնօրեն Ումիթ Իբրահիմ Օզթուրքը հետաքրքիր ձեւ է գտել խրախուսելու լավ սովորող աշակերտներին։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ համացանցում բողոքի ալիք է բարձրացել մի տեսանյութի հետ կապված, որտեղ Բաշյայլա գյուղի դպրոցի տնօրեն Ումիթ Իբրահիմ Օզթուրքը փող է շաղ տալիս լավ արդյունք ցույց տված աշակերտների գլխին։

Այս տեսանյութը տեղադրվել է դպրոցի կայքում, սակայն ծնողների բողոքից հետո այն հեռացվել է։