Քրեական հետախույզները, մայիսի 19-ին գողություն կատարելու կասկածանքով,  Ոստիկանության Կոտայքի բաժին բերման են ենթարկել Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի բնակիչ Վանիկ Հակոբջանյանին:

Մայիսի 18-ի առավոտյան ՀԿԵ ՓԲԸ աշխատակիցներից մեկը Ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել` հայտարարությամբ, որ մայիսի 15-ից 18-ը Աբովյանի կայարանի վարչական շենքից քիչ հեռու գտնվող տարածքից գողացել էին երկաթգծի 180 մետաղյա տակդիր ու 47 կողադիր: Ոստիկանները մեկնել են դեպքի վայր եւ ուսումնասիրել տարածքը:

Դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:

Մանրամասները` ոստիկանության պատրաստած տեսանյութում: