Մասաչուսեթսի համալսարանի գիտնականները կատարելագործել են Cheetah ռոբոտ վագրակատվին։ Հիմա ռոբոտը կարողանում է բավական պատկառելի արագությամբ հաղթահարել 40 սմ բարձրությամբ պատնեշը։
YouTube-ում տեղակայված տեսահոլովակը կոչվում է «Վագրակատու ռոբոտը MIT-ից. թռիչք ընթացքից»։
Հոլովակում երեւում է, թե ինչպես է մեխանիկական կենդանին հատուկ սքաների միջոցով «տեսնում» պատնեշը եւ ցատկում դրա վրայով։ Ավելի վաղ ռոբոտը սովորել էր վազել լպրծուն մակերեւույթի վրայով, գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն։











