Մերձդնեստրի Խրուստովայա գյուղում Միքայել հրեշտակապետի եկեղեցու հետեւորդները տեսագրել են «չարքերին քշելու» բավական անսովոր մի ծիսակարգ, որը կատարել է տեղի հոգեւորականը։
Հոգեւորականը, «հեծնելով» տղամարդուն, որին բռնել էին չարքերը, հայտարարել է, թե մեկնում է Երուսաղեմ, իսկ հետո Աֆոն լեռ, եւ սկսել է ծեծել «մեղսագործի» մեջքն ու վիզը, գրում է Breaking Mad-ը։
Տղամարդը սկսել է լաց լինել, հայհոյել եւ հետաքրքրվել, թե ինչ է ուտում սուրբ հայրը, գրում է NEWSru.com-ը։
Նշենք, որ Մոլդովայի ուղղափառ եկեղեցին դատապարտել է կատարվածը։ Միջադեպը պետք է քննվի եկեղեցական դատարանում։











