Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները բացահայտել են խարդախության դեպք:

«ՌՈՍՍ ԳՐՈՒՊ» ՓԲԸ տնօրեն Եվգենիա Գրեբենիկովան եւ աշխատակից Ռոման Խուդոյանը ձեւական պայմանագրեր են կնքել տարբեր քաղաքացիների հետ առ այն, որ բանկերի վարկերի 20-30%-ն իրենց վճարելու դեպքում իրենք պարտավորվում են փակել ամբողջ վարկը: Այս կերպ, Գրեբենիկովան եւ Խուդոյանը 4 քաղաքացիներից վերցրել են ընդհանուր առմամբ 450 հազար դրամ, որից 90 հազարը վճարել են բանկերին, իսկ մնացածով դիմել փախուստի:

Ոստիկանությունը հիմնավոր կասկածներ ունի, որ նրանց գործողություններից տուժել են այլ քաղաքացիներ նույնպես: Տուժածներին ոստիկանությունը հորդորում է դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: