Ոստիկանության աշխատակիցները մայիսի 24-ին անհայտ կորած կնոջ էին գտել՝ մինչեւ հարազատների հաղորդում տալը:

Փողոցներում հսկողություն իրականացնող ծառայողները մայիսի 24-ին Կիեւյան կամրջի մոտ մի կնոջ էին նկատել, որը մոլորված տեսք էր ունեցել: Մոտենալով տարեց կնոջը՝ աշխատակիցները պարզել էին, որ նա չի հիշում իր անձնական տվյալներն ու տան հասցեն: Հիշողությունը կորցրած կինը տեղափոխվել էր անօթեւանների կացարան:

Նույն օրը ոստիկանության Արաբկիրի բաժին մի տարեց տղամարդ էր հաղորդում տվել, թե կինը՝ Վարյա Հակոբյանը, մայիսի 21-ին տնից դուրս էր եկել եւ չէր վերադարձել: Պարզվել է, որ հիշողությունը կորցրած կինը հենց Վարյա Հակոբյանն է եղել:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: