Լոս Անջելեսի բնակիչ Մայքլ Ջոզեֆն իր ընկերուհուն անսովոր առաջարկություն է արել: Նա աղջկան խնդրել է դառնալ իր կինը՝ մատանին թաքցնելով «Մակդոնալդասի» հավի սենդվիչում: Այդ կարեւոր պահը նա տեսանկարահանել է, սակայն Էնն անունով աղջիկը նրա ջանքերը չի գնահատել ու մերժել է առաջարկը:
Ջոզեֆը «Մակդոնալդսի» աշխատակիցների հետ պայմանավորվել է եւ նրանք անհրաժեշտ պահին տղամարդուն սննդի «հատուկ» փաթեթ են բերել: Տեսնելով մատանին սենդվիչի մեջ, աղջիկն սկսել է նյարդային ծիծաղել ու ասել է. «Դու չէիր կարող դա անել»:
Ջոզեֆն սկսել է համոզել, որ դա կատակ չէ, իսկ նրա հնարքի մասին իմացել է նաեւ ապագա զոքանչը, սակայն ոչ ոք չի կարողացել համոզել Էննին ընդունել առաջարկը, գրում է Time-ը:
«Ես չէի կարող ամուսնանալ նրա հետ»,-ասել է աղջիկը:
YouTube-ում տեղադրված տեսանյութի տակ մեկնաբանություններում չկայացած փեսացուն պարզաբանել է, որ նրան ձեւով առաջարկություն անելու գաղափարը Էնն է հուշել: Նրանք ծանոթացել են երկու տարի առաջ նույն «Մաքդոնալդսում» եւ աղջիկը մշտապես կատակել է, որ 10 տարի հետո տղան իրեն առաջարկություն կանի՝ սենդվիչի տուփով մատանի նվիրելով:
«Ես կարծում էի՝ նրան դուր կգա նման անակնկալը»,-խոստովանել է Ջոզեֆը:
Տեսանյութը նկարահանվել է մայիսի 19-ին, իսկ Ինտերնետում հրապարակվել է հունիսի 2-ին: Այն դիտել է ավելի քան 76 հազար մարդ:











