ԱՄՆ Մեն նահանգի փայտահատ կանայք պայքարում են կարծրատիպերի դեմ։ Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, Axe Women Loggers of Maine խմբի աղջիկները շրջագայում են ԱՄՆ տարածքով եւ իրենց հմտությունները ցուցադրում գյուղական տոնավաճառների, երաժշտական փառատոնների եւ ավտոշոուների ժամանակ։ Նրանք այնքան հանրահայտ են դարձել, որ սեփական հուշանվերներն են արտադրում։

Խումբը հիմնել է Ալիսա Հարփերը 2010թ.։ Կանայք նշում են, որ իրենք չեն ժխտում իրենց սեռը։ «Ինձ դուր է գալիս ցույց տալ, որ մենք կանացի ենք, որ մենք աղջիկներ ենք, սակայն դրա հետ մեկտեղ աթլետիկ ենք»,- ասում է Հարփերը, փոխանցում է Gazeta-ն։