6-ամյա բրիտանուհին հանդիսավոր կերպով ծաղկեփունջ է նվիրել թագուհի Եղիսաբեթ 2-րդին, ինչից հետո ողջունող զինվորը ձեռքով հարվածել է աղջկա գլխին։ Աղջիկը ռեվերանս է արել, իսկ թագուհին մեկ վայրկյան կանգ է առել՝ ծաղկեփունջը վերցնելու եւ աղջկա տարազով հիանալու համար։

Հենց Եղիսաբեթ 2-րդը մոտեցել է դռանը, զինվորը ողջունել է թագուհուն եւ չնկատելով աղջկան՝ ձեռքով հարվածել նրա գլխին՝ վայր գցելով  գլխարկը, գրում է Lifenews-ը։