Նոյեմբերյանցի 20-ամյա երիտասարդը՝ Սուրբ-Մանուկ Հովհաննիսյանը, կալանավորվել է Վրաստանի Թբիլիսի քաղաքի դատարանի որոշմամբ՝ Վրաստանի պետական սահմանն ապօրինի հատելու համար: NEWS.am-ի տեղեկություններով՝ապրիլի 29-ին ոստիկանությունում հաղորդել էին վերջինիս անհայտ կորելու մասին: Նա Այրում քաղաքից է, ապրում է Շահումյան փողոցի բնակարաններից մեկում: Հունիսի 12-ին ոստիկանութունը գրություն է ստացել, ըստ որի՝ երիտասարդին ապրիլի 28-ին Վրաստանի Թբիլիսի քաղաքի դատարանի որոշմամբ Վրաստանի պետական սահմանն ապօրինի հատելու համար կալանավորվել է:
Նշենք, որ Սուրբ-Մանուկ Հովհաննիսյանը հայտնի է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդումից: Նա դեռ մանկուց ճաշակել է որբանալու դառնությունը, որին մեծացրել են մոր ծնողները: Ժամանակի ընթացքում ամեն ինչ կարծես փոխվում է, և գալիս է ժամանակ, երբ Սուրբ-Մանուկի հերթն է գալիս տատիկին խնամելու և նրա մասին հոգալու:











