ԱՄՆ Թեքսաս նահանգի Դալլաս քաղաքի ոստիկանության կենտրոնական բաժանմունքի մոտ հրազենային զենքից կրակոցներ են լսվել։ Այս պահին ոստիկանությունը փնտրում է չարագործներին, փոխանցում է AP-ն։

Reuters-ի ոստիկանական աղբյուրը հայտնել է, որ կեսգիշերին ինչ-որ մեկը կրակոցներ է արձակել միկրոավտոբուսից։ Ոստիկանները պատասխան  կրակ են արձակել։

Չարագործի մեքենան հաջողվել է կանգնեցնել Հաթչինսի շրջանում, հայտնում է Yahoo News-ը։