Գերմանիայում ամենամեծ թվով էլեկտրամոբիլներն են հավաքվել՝ Գինեսի ռեկորդ սահմանելով: Մեքենաները հավաքվել են Բեռլինի չգործող Տեմպելհոֆ օդանավակայանի տարածքում՝ այնտեղ անցկացվող Formula E մրցաշարից առաջ: Այդ մասին հոլովակ է հրապարակվել Fullychargedshow-ի YouTube-ի ալիքում:
Ըստ MOTOR-ի, ընդհանուր առմամբ, 577 էլեկտրական տրանսպորտային միջոց է հավաքվել, այդ թվում՝ թեթեւ մարդատար ավտոմեքենաներ, կոմերցիոն բեռնատարներ եւ մոտոցիկլետներ: Մասնակցության հնարավորություն չեն ունեցել հիբրիդային շարժիչով մեքենաները:
Միջոցառմանը եվրոպական բազմաթիվ երկրներից մասնակիցներ կան, այդ թվում՝ Ֆրանսիայից, Բելգիայից, Ավստրիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Դանիայից եւ Նիդեռլանդներից:
Հավաքին մասնակցում են 96 հատ Tesla Model S սեդան, 59 Nissan Leaf, 43 Renault Zoe եւ 36 BMW i3 մեքենաներ:











