Թբիլիսիում ջրհեղեղը խլել է առնվազն յոթ մարդու կյանք։ Այդ մասին հայտնել է Վրաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Դավիթ Նարմանիան։

Առավոտվա տվյալներով հաստատվել է 5 մարդու մահը, այժմ որոնում են անհետ կորածներին, ասել է Նարմանիան՝ չհստակեցնելով անհետ կորածների թիվը։

«Ռուսթավի-2»-ի տվյալներով, մինչ այժմ չեն հայտնաբերել Կենդանաբանական այգու 3 աշխատողներին, որոնք հեղեղի ժամանակ փորձում էին փրկել կենդանիներին։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։ Բացի այդ կենդանաբանական այգու հատվածում, որտեղից ջրհեղեղի ժամանակ գիշատիչներ են փախել, շրջափակում է արվել, հատուկջոկատայինները ոոնում են կենդանիներին։ Կենդանիների մի մասին գնդակահարել են, մյուսներին քնեցրել եւ տեղափոխել են գազանանոց։

Քաղաքի իշխանությունները բնակչությանը կոչ են արել դուրս չգալ տներից եւ մեքենա չօգտագործել։