Թբիլիսիի փրկարարական ծառայությունները հայտնաբերել են ջրհեղեղից զոհված եւս մեկ մարդու դին։ Ենթադրաբար, նա արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակից է, հաղորդում է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը։ Այսպիսով, ջրհեղեղից զոհվածների թիվը հասել է 11-ի։

Հորդառատ անձրեւը՝ կարկուտի եւ քամու ուղեկցությամբ, Թբիլիսիում տեղացել է կիրակի գիշերը։ Տարերքի հետեւանքով վնասվել են բնակելի տներ, ճանապարհներ, ենթակառուցվածքներ, հեղեղվել է կենդանաբանական այգին։

Հեռուստաալիքի տվյալներով, սպանվել են գազանանոցից փախած կենդանիների մի մասը՝ առյուծներ եւ գայլեր։ Ընդամենը հեղեղից հետո այգուց փախել էր 30գիշատիչ։ Քաղաքապետարանի ներկայացուցիչը հայտնել է, որ այժմ որոնում են վեց առյուծների, վեց վագրերի, յոթ արջերի եւ 13 գայլերի։ Քաղաքապետարանը բնակիչներին կոչ է արել չլքել տները,ք անի դեռ բոլոր կենդանիներին չեն բռնել։

Տարերքի հետեւանքով տանիքից զրկվել են 40 ընտանիքներ Թբիլիսիի կենտրոնում։