Փրկարար ծառայությունը հունիսի 14-ին, ժամը 15.08-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Սբ. Գայանե եկեղեցու մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.16-ին, մարվել` 15.18-ին:
Այրվել է «Վոլկսվագեն» մակնիշի 35 ՏՏ 286 պ/հ (վարորդ` Գ. Պ.) ավտոմեքենան` ամբողջությամբ:
Տեսանյութը՝ Գոռ Սալնազարյանի YouTube-յան էջից։











