ԱՄՆ Թեքսաս նահանգի Քուերո քաղաքի մոտակայքում գազատար է պայթել։ Մոտակա շրջանների բնակիչները տարհանվել են։

Ականատեսները պնդում են, որ պայթել է Devon Energy գործարանին պատկանող գազատար խողովակը, սակայն ընկերության ներկայացուցիչները այդ տեղեկությունը հերքում են։Իշխանությունները հետաքննություն են վարում, փոխանցում է LifeNews-ը։