YouTube-ում հայտնվել է տեսանյութ, որտեղ երեւում են Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքները (ֆոտոռեպորտաժ):
Կադրերում երեւում են ջրի տակ անցած ճանապարհներն ու վնասված ենթակառուցվածքները, շրջանը լրիվ դատարկված տեսք ունի: Փողոցներում շատ քիչ մարդիկ ու մեքենաներ կան:
Նշենք, որ ջրհեղեղը Թբիլիսիում տեղի է ունեցել կիրակի գիշերը, աննախադեպ տեղատարափից հետո։ Վերջին տվյալներով զոհվել է 13 մարդ, 16 անհետ կորած, ավելի քան 30 հոգի վիրավորվել: Տարերքը վնասել է մայրաքաղաքի ճանապարհներն ու ենթակառուցվածքները։ Հեղեղվել էր նաեւ գազանանոցը, ինչի հետեւանքով տասնյակ կենդանիներ հայտնվել էին ազատության մեջ։ Թբիլիսիի կենդանաբանական այգու 600 կենդանիներից 300-ն է ողջ մնացել: Մնացածը կամ սատկել են տեղում՝ ջրհեղեղի ժամանակ, կամ փախուստի են դիմել վանդակներից եւ նրանց վնասազերծել են հատուկջոկատայինները:
Թբիլիսիի կենտրոնական շրջաններում շարունակվում է փախած կենդանիների որոնումը, շրջում են ուղղաթիռներ, բնակիչներին կոչ են արել դուրս չգալ փողոց։











