Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի հետնամասում այսօր՝ հունիսի 15-ին, հայտնաբերված ռուս զինծառայող Իվան Նովիկովի սպանությանը նախորդել է վիճաբանությունը, որը եղել է կենցաղային հողի վրա:

NEWS.am-ի տեղեկություններով՝ վիճաբանությանը մասնակցել է առնվազն 3 անձ: Բացի սպանված եւ ձերբակալված զինծառայողներից կա նաեւ վիրավոր, որն այժմ գտնվում է ռուսական ռազմաբազայի հոսպիտալում:

Ըստ ՌԴ Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայության, այս գործով ձերբակալված զինվորը պայմանագրային զինծառայող է եւ սկսել է խոստովանական ցուցմունքներ տալ:

Նշենք, որ հայկական կողմը նույնպես քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 104–րդ հոդվածի 1–ին մասով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում ռուսական ռազմակայանի հետմանասում, «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ, հունիսի 15-ին, ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել: Դեպքի հանգամանքները ճշտվում են: