Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողների համագործակցության արդյունքում՝ 2014 թ. հոկտեմբեր 31-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ուելցեն քաղաքում ձերբակալվել եւ 2015 թ. հունիսի 12-ին Ֆրանկֆուրտ-Կիեւ-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել ՌԴ քաղաքացի, 1966 թ. ծնված Ռոբերտ Խուդոյանը, որը 2011 թ. օգոստոսի 12-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (Խարդախությունը, որը կատարվել առանձնապես խոշոր չափերով) եւ 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքներով:

Ռոբերտ Խուդոյանը փոխանցվել է Արտաշատի բաժնի ծառայողներին:

Խափանման միջոցը` կալանք: