Դժբախտ պատահարի՝ սանդուղքից ընկնելու հետեւանքով հունիսի 14-ին վախճանվել է «Սուխոյ ՓԿԲ»-ի փորձարկող-օդաչու Վիկտոր Չմալը: Այս մասին հաղորդվում է օդաչուական նույնանուն դպրոցի կայքում, որը ղեկավարում էր օդաչուն:
Վիկտոր Չմալն աշխարհի, Եվրոպայի, Ռուսաստանի, ԽՍՀՄ-ի բազմակի չեմպիոն էր: 1991 թվականից նա ընդգրկված էր Ռուսաստանի հավաքականի կազմում: Նրա ընդհանուր թռիչքաժամանակը կազմում է ավելի քան 3.500 ժամ:
Հավելենք, որ Վիկտոր Չմալն օդաչուի կարիերան սկսել է Երեւանյան աէրոակումբում, 1981-1987 թվականներին եղել է օղակի հրամանատար:











