Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, Թբիլիսիի ջրհեղեղի արդյունքում զոհերի թիվը հասել է 15-ի:

Մզիուրի զբոսայգու տարածքում հունիսի 15-ին երկու մարմին են հայտնաբերել, երկուսն էլ տղամարդ են: Նրանցից մեկը փրկարարի համազգեստով է եղել:

Վրաստանի կառավարությանն առընթեր Պետական անվտանգության եւ աղետների կառավարման խորհրդի տեղեկացմամբ, առաջիկայում կհաղորդվի զոհերի թարմացված ցուցակը:

ՆԳՆ տեղեկատվության համաձայն, ներկայում փնտրում են ջրհեղեղի ժամանակ կորած եւս 8 մարդու:

Ուժեղ հեղեղը Թբիլիսիում գրանցվել է հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը: Ջուրը ողողել է բնակելի տները, կենդաբանական այգին, ճանապարհները, վնասել է ենթակառուցվածքները: Վրաստանի Ֆինանսների նախարարությունը վնասը գնահատել է 18 մլն դոլար: Կենդանաբանական այգու բնակիչների կեսը մահացել են: