The Last Guardian արկածային խաղը 2016 թվականին կհայտնվի PlayStation 4-ում: Այս մասին հաղորդել է Sony-ի: Խաղի մասին հայտարարվել էր 2009 թվականին:

Նորույթը կպատմի հրեշի հետ ընկերացած տղայի մասին: Համացանցում հայտնվել է խաղից հատվածների ցուցադրությամբ շնորհանդեսի տեսանյութը:

Ըստ Lenta.ru-ի, The Last Guardian-ը Sony-ի գլխավոր էքսկլյուզիվներից էր, որը հույս ունեին տեսնել դեռեւս PlayStation 3-ում: 2009 թվականի գովազդից հետո խաղի մասին մանրամասներն այնքան հազվադեպ էին ի հայտ գալիս, որ շատերը չէին էլ հավատում, որ այն երբեւէ իրականություն կդառնա: