Քեռու տնից գողություն կատարելու կասկածանքով, հունիսի 4-ին, ոստիկանության Հրազդանի բաժին բերման է ենթարկվել Աղավնաձոր գյուղի բնակիչ Ռոմիկ Ղազարյանը։ Նա մայիսի 27-ից հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել էր Կոտայքի մարզի Աղավանձոր գյուղի տներից մեկի պատուհանն ու գողացել հագուստ, կենցաղային իրեր։
Ձեռք բերված անհերքելի փաստերի ճնշման տակ ոստիկանության Հրազդանի բաժնում նա խոստովանական բացատրություն է տվել։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Մանրամասները ոստիկանության պատրաստած տեսանյութում











