Դիլիջան քաղաքի բնակիչ Էդուարդ Սարգսյանը, 2012թ. մայիսին  բաց պատուհանից մտել էր Դիլիջանի տներից մեկը և փորձել հափշտակել 100 հազար արժողությամբ հեռուստացույց, DVD նվագարկիչ, բջջային հեռախոսի լիցքավորման լար և ապակյա դատարկ տարրաներ։ Հանցագործությունն ավարտին չէր հասցրել, քանի որ տանտերը անսպասելի վերադարձել էր։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1 կետի հատկանիշներով։

2013թ. աշնանը Դիլիջանի բնակիչ Էդուարդ Սարգսյանը՝ Դիլիջանի տներից մեկի պատուհանը կոտրելով, մտել էր ներս և հափշտակել 1 միլիոն դրամ արժողությամբ կենցաղային իրեր, խոհանոցային պարագաներ և հագուստ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի ի 177-րդ հոդվածի 3-րդ մասին 1 կետի հատկանիշներով։

Էդուարդ Սարգսյանը ստորագրությամբ բաց է թողնվել։

Քննությունը շարունակվում է։

Մանրամասները ոստիկանության պատրաստած տեսանյութում