YouTube-ում տեսահոլովակ է հայտնվել, որտեղ երեւում է, թե ինչպես է «Գիշերային գայլեր» բայքերական ակումբի առաջնորդ Ալեքսանդր Զալդոստանովը (Խիրուրգ) լեզգինկա պարում։ Ինչպես գրում է «Դոժդ»-ը, հոլովակի վերջում հնարավոր է տեսնել նաեւ Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովին, որը մեջքով է կանգնած տեսախցիկին։ Հայտնի չէ, թե երբ է նկարահանվել հոլովակը։
Նշենք, որ մայիսի վերջին Քադիրովը դարձել էր «Գիշերային գայլեր» բայքերական ակումբի Չեչնիայի մասնաճյուղի պատվավոր անդամը։











