Թբիլիսիում ջրհեղեղի ժամանակ քաղաքի կենդանաբանական այգուց փախած առյուծը, որը «Լավունա Վերա» լողավազանի շրջանում հարձակվել էր տղամարդու վրա, ոչնչացվել է, հաղորդում է Գռուզիա Online»-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ առյուծը հարձակվել է քաղաքացու վրա, երբ վերջինս մտել է տեքստի ֆաբրիկայի պահեստի շենք: Տղամարդը մահացել էր:

Դեռեւս չճշտված տվյալների համաձայն, եւս մեկ մարդ վիրավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոց: