Կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Արարատ Զինֆիլյանըՙ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, մարմնական վնասվածքներ է հասցրել իր նախկին կնոջն ու նրա քրոջը։ Նա Երեւան քաղաքի Մուրացան հասցեից բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։
Մայիսի 29-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի, ձախ ձեռքի, ձախ ազդրի կտրած-ծակած վերքրերով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացուհի։
Ոստիկաններն անմիջապես գործի են անցել։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քույրերին մարմնական վնասվածքները պատճառել է նրանցից մեկի նախկին ամուսին Արարատ Զինֆիլյանը։
Արարատ Զինֆիլյանը կալանավորված է, կատարվում է քննություն։
Մանրամասները ոստիկանության պատրաստած տեսանյութում











