Հայաստանի Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի և ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցներից կազմված խումբը, մայիսի 14-ին Մադրիդ-Մոսկվա-Երևան չվերթով Երևան տեղափոխեց 2009թ. ոստիկանության կենտրոնական բաժնի կողմից հետախուզվող Մարիոս Լյուպուին։ Նրան հայտնաբերման մասին Մադրիդից հաղորդումը ստացվել էր անցած տարվա սեպտեմբերին։ Հայաստան էքստրադիցիայի ենթարկելու համար նրան կալանավորել էր Իսպանիայի քրեական պալատի 3-րդ վարչությունը։
Հիշեցնենք, որ Ռումինիայի քաղաքացի Մարիոս Լյուպուն 2007թ. կազմակերպել էր կայուն հանցավոր խումբ՝ դրանում ընդգրկելով Ռումինիայի քաղաքացիների։ Օգոստոսին խումբը ժամանել էր Հայաստան և բանկային քարտերի կեղծ կրկնօրինակներով իրականացրել հափշտակություններ։ Հանցագործությունը բացահայտվել էր, բայց մեղադրյալներին հաջողվել էր լքել Հայաստանի տարածքը։
2009թ. նրանց նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում, նույն թվականի ապրիլին հանցավոր խմբի անդամ Ադի Բլագան հայտնաբերվել էր Շտուդգարդի օդանավակայանում և ձերբակալվել, նա 2011թ. հունվարին տեղափոխվել էր Հայաստան։
Մանրամասները ոստիկանության պատրաստած տեսանյութում











