Գրոզնիում Թիմաթիի համերգից առաջ Չեչնիայի ղեկավարն ու ռեփերը մենամարտել են:
Instagram-ում Ռամզան Քադիրովը գրել է, որ բռնցքամարտի մենամարտում քիչ էր մնում՝ նոկաուտի ենթարկեր իր ընկերոջը՝ հայտնի ռեփեր Թիմաթիին: Երաժշտի երկրպագուներին նա նաեւ վստահեցրել է, որ իրենց կուռքի մոտ ամեն ինչ կարգին է:
«Թիմաթին մտավախություն ուներ, որ ինձ հետ մենամարտի պատճառով սա Instagram-ում վերջին գրառումը կլինի: Մենք արդեն հեռացել ենք ռինգից: Թիմաթին ողջ եւ առողջ է… Բայց մենամարտը դաժան էր»,- գրել է Քադիրովը եւ մենամարտից տեսանյութ հրապարակել:
Top News-ը նաեւ հաղորդում է, որ Քադիրովը ռինգ է դուրս եկել առանց սաղավարտի:











