Մայիսի 8-ին օպերատիվ տեղեկություններ իրականացնելիս՝ ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները Գյումրի քաղաքի Վարդբաղ թաղամասից բերման են ենթարկել 39-ամյա նախկինում դատապարտված Աղասի Հովհաննիսյանին։

Զննությամբ Հովհաննիսյանի բնակարանից հայտնաբերվեց 0.5 մլ դեղնավուն լուծույթով լցված պլաստմասե տարրա, շականակագույն նստվածքով բաժակ եւ այլ պարագաներ։ Ոստիկանությունում կասկածյալը նշեց, որ հայտնաբերվածը Պիրալգին դեղորայքով ու բենզինով պատրաստված թմրամիջոց է։ Մի մասն արդեն վայելել էր, մնացածն էլ բերել էր տուն հետագայում ներարակման նպատակով օգտագործելու համար։

Հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության։

Փաստի առթիվ նշանակավել է դատաքիմիական փորձաքննություն, քննությունը շարունակվում է։

Մանրամասները ոստիկանության պատրաստած տեսանյութում