Ճամբարակի նոր կառուցվող հիմանդանոցի շենքից շինանյութերի գողություն կատարելու կասկածանքով հունիսի 9-ին բերման են ենթարկվել նույն քաղաքի երկու բնակիչներ՝ 29-ամյա Ռաջ Գրիգորյանը եւ 40-ն անց, նախկինում դատապարտված Ռոբերտ Ավանցը, որոնք ոստիկանության Ճամբարակի բաժնում խոստովանել են իրենց արարքը:

Բերման ենթարկված կասկածյալները իրենց խոստովանական ցուցմունքում նշել են, որ նախկինում եւս գողություն են արել նոր կառուցվող հիվանդանոցի շինանյութերի պահեստից:

«Կոնկրետ օրերը չեմ հիշում, բայց հիվանդանոցից գողություն կատարել ենք տարվա սկզբին: Պարկերով ծեփամածիկ, գիպսակարտոններ, երեսպատման սալիկներ, սալիկի սոսինձենք գողացել,  գողացածը երկուսին էլ բավարարել է: Կես մասը ես եմ վերցրել ,տարել մեր տուն,  կես մասը Ռաջն է տարել իրենց տուն: Ինքը չգիտեմ՝ ինչ ա արել, ծախել ա երեւի, իսկ ես կաֆելներով բաղնիքիքս եմ սարքել»,-պատմել է Ռոբերտ Ավանցը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Պատճառված վնասի չափը ճշտվում է: Քննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ տեսանյութում