Երեւանի Գարեգին Նժդեհ և Մայիսի 9 փողոցների խաչմերուկում այսօր` հունիսի 18–ին, տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց։

NEWS.am–ի թղթակիցը հաղորում է, որ բախվել են 23-ամյա Վահան Գեւորգի Սիրակյանի վարած BMW մակնիշի 34 AD 715 պետհամարանիշի և 38-ամյա Կարեն Գեւորգի Ֆիդանյանի վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 32 ԼՏ 552 պետհամարանիշի ավտոմեքենաները:

BMW–ի ուղեւորը վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց։ Վիրավորի ինքնությունը պարզվում է։ Վարորդները լուրջ վնասվածք չեն ստացել։

Մեքենաների բախվելուց հետո BMW մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին: