ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1 մասի հատկանիշներով հետախուզվող 43-ամյա Կարեն Ալոյանը, որը առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատել էր, հայտնաբերվել եւ բերման է ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին:
Ոստիկանությունը տեղեկություններ էր ստացել, որ հետախուզման մեջ գտնվող անձը գտնվում է Շենգավիթի վարչական տարածքում եւ իր մոտ պահում եւ օգտագործում է թմրանյութ:
Անձնական խուզարկությամբ Ալոյանի գրպանից հայտնաբերվել է 5 հատ B8 գրառումով դեղահաբ, նույն դեղահաբի 20 կտոր եւ դեղահաբի մոտ 2 գ. փոշի:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, քննությունը շարունակվում է:
Մանրամասները ոստիկանության պատրաստած տեսանյութում:











