Ամերիկյան քաղաքներից մեկում Ջիմմի Քիմելի հեռուստաշոուն փողոցում անցորդներին 100 դոլար է առաջարկել, եթե նրանք կարողանան ճիշտ գրել «Քլիվլենդ Կավալիերսի» ռուսաստանցի բասկետբոլիստ Տիմոֆեյ Մոզգովի անունն ու ազգանունը:
Ըստ Lenta.ru-ի, 10 անցորդներից միայն մի երիտասարդ է կարողացել հաղթահարել փորձությունն ու ստանալ գումարը:
Այս տարվա մարտին Մոզգովը զվարճալի պատմության հերոս էր դարձել: NBA-ի մրցաշարից առաջ անցկացրած հարցազրույցի ժամանակ լրագրողուհին մարզիկին անգլերեն հարց էր ուղղել, իսկ Մոզգովը պատահմամբ ռուսերեն էր պատասխանել:











