Երեւանի Սարկավագի փողոցի շենքերից մեկում հունիսի 7-ին ուղեւորը դանակով սպառնացել էր վարորդին եւ հափշտակել նրա ոսկյա մատանին:
Տաքսու վարորդը ոստիկաններին պատմել էր, որ ուղեւորը իր մեքենան էր նստել Շրջանայինում եւ ասել, որ գնան Այնթապ, այնուհետեւ Քանաքեռ:
«Ճանապարհին ասաց, որ մատանիս շատ լավն է, իր դուրը գալիս է: Իջնելուց ասաց բարձրանանք վերեւ, որ համ գումարդ տամ, համ մատանին տնեցիներին ցույց տամ, որ իմ համար էլ պատվիրենք: Վերելակում մատանին տվեցի նրան, երբ դուրս եկանք՝ ասեց փախի ստից, չկա մատանի: Հետո հանեց դանակը ու ես փախա դեպի բակ»,-ոստիկանությունում պատմել էր տուժողը:
Ոստիկանները դեպքից ժամեր անց բերման էին ենթարկել Սարկավագ փողոցի բնակիչ, նախկինում 7 անգամ դատապարտված Հայկ Գալստյանին: Ոսիկանությունում խուզարկմամբ հայտնաբերվեց դանակը, իս գողացված մատանին նրա մատին էր:
Փաստի առթիվ ՔՕ 175 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ավազակություն, հարուցվել է քրեական գործ: Հայկ Գալստյանը կալանավորված է:











