Բեռլինի բնակիչը ամուսնալուծվելուց հետո որոշել է նախկին կնոջ հետ համատեղ կուտակած գույքը կիսել բառի բուն իմաստով։ Նա սղոցով 2 հավասար մասի է բաժանել iPhone-ը, անկողինը, հեռուստացույցը եւ մնացած իրերը։

Ամենախոշոր առարկան Opel Astra մեքենան էր, որի կեսը վիրավորված նախկին ամուսինը վաճառքի է հանել  eBay-ում, փոխանցում է Bild-ը։

Տղամարդը այդ ամենը նկարահանել է եւ տեղադրել համացանցում։ Տեսահոլովակը սկսզբում է հետեւյալ արտահայտությամբ. «Լաուրա՛, շնորհակալ եմ 12 հիանալի տարիների համար։ Դու իրոք արժանի ես այս ամենի կեսն ունենալ»։