Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին մտադիր է հասարակական տրանսպորտով անցնել շրջանի բոլոր ճանապարհներով եւ այդպես շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր ճանապարհները չնորոգեն։ Այս մասին նա հայտարարել է ՍՏԲ հեռուստաընկերության լրագրողներին։

«Սահակաշվիլիի օրը» սյուժեում լրագրողն ու նահանգապետը շրջել են փողոցներով եւ այցելել  լողափներից մեկը։ Միաժամանակ Սահակաշվիլին հայտարարել է, որ դեժավյու է ապրել հատկապես հանցագործության առումով։ «Մենք այստեղ եկանք ոստիկանապետի հետ։ Մեզ դիմավորեցին այն նույն օրենքով գողերը, որոնց ժամանակին վտարել էինք Վրաստանից։ Հիմա երկրորդ անգամ նրանց կվռնդենք այստեղից»,- խոստացել է նա։