ԱՄՆ Նյու Յորքի Բրուքլինի շրջանի Քոնի Այլենդ թերակղզում հունիսի 20-ին տեղի է ունեցել ջրահարսների, ծովահենների ու տարբեր ծովային դեւերի ամենամյա 33-րդ շքերթը, որին մասնակցել է ավելի քան 3 հազար մարդ։ Իսկ գունազարդ այս շոուն դիտելու են եկել քաղաքի տասնյակ հազարավոր բնակիչներ ու հյուրեր։

Շքերթի բազմաթիվ մասնակիցներ եղել են հետաքրքիր մտածված հագուստներով, որոնց ստեղծման համար, ամենայն հավանականությամբ, երկար ժամանակ է ծախսվել։ Իսկ ոմանք եղել են մորեմերկ՝ սահմանափակվելով միայներկար գույնզգույն կեղծամով։

Անգամ մեղմ անձրեւը չի խանգարել երթին։ Ավելին, եղանակը լրացուցիչ կոլորիտ է հաղորեդել միջոցառմանը՝ լղոզելով ներկերը մարդկանց մարմիններից ու հագուստներից։

Ջրահարսների շքերթն անցկացվում է ամեն տարի հունիսի կեսերին, սկսած 1983 թվականից եւ խորհրդանշում է ծովափնյա սեզոնի բացումը։ Այն տեղի է ունենում օվկիանոսի ափին։