«Աէրոֆլոտ» ավիաընկերության Փարիզ-Մոսկվա չվերթի ուղեւորուհին աղմուկ է բարձրացրել օդանավում:
Համացանցում հայտնված տեսանյութի համաձայն, ոչ սթափ վիճակում գտնվող կինը վիճում է ոստիկանների հետ: Կինն իրավապահներին անգլերենով բղավում է, որ Վլադիմիր Պուտինը նրանց բոլորին կսպանի:
Ըստ «Рен-ТВ»-ի, մյուս ուղեւորների տեղեկացմամբ, կնոջ պահվածքի պատճառով չվերթը մեկ ժամով հետաձգվել է, իսկ սկանդալի հեղինակին հեռացրել են օդանավից:











