Մոսկվայում եղանակն օրական տեղումների նոր ռեկորդ է սահմանել: Ռուսաստանի մայրաքաղաքի օդերեւութաբանական ծառայության տվյալներով, հունիսի 20-ին քաղաքում գրեթե 32 մմ տեղումներ են գրանցվել: Այդպիսով, գերազանցվել է 1933 թվականի ռեկորդը՝ 23 մմ-ը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հունիսի 21-ին այս տվյալները կարող են աճել: Ամսվա սկզբից քաղաքում 92 մմ տեղումներ են գրանցվել. ամսական նորմայից 120%-ով ավելի:
Անձրեւների նման ռեկորդ Մոսկվայում սահմանվել է նաեւ մայիսի 15-ին եւ 16-ին:
Կուրսկում մեկ օրվա ընթացքում գրեթե ամսական նորմայի չափով տեղումներ են գրանցվել, ողողվել են քաղաքի կենտրոնի երկու ճանապարհների ցածրադիր հատվածները:











