Կալիֆորնիացի սերֆերները մեկ տախտակի վրա միաժամանակ ընթացող մարդկանց թվի ռեկորդ են սահմանել: Ըստ AP գործակալության, հատուկ այդ նպատակով պատրաստված 13 մետրանոց տախտակի վրա 66 մարդ է տեղավորվել:
Մարզիկներն ալիքների վրա կարողացել են մնալ 12 վայրկյան՝ Գինեսի նոր ռեկորդ սահմանելով:
Նախորդ ռեկորդը սահմանվել էր Ավստրալիայում, որտեղ 47 մարզիկներ կարողացել էին ալիքի վրա մնալ 10 վայրկյան:











