Մետրոյի կայարանում երիտասարդ զույգի ցուցադրած զգայական պարը հիացրել է համացանցի օգտատերերին:

YouTube-ում հրապարակված տեսանյութը մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 1.7 մլն մարդ է դիտել, եւ նրանց թիվը շարունակում է աճել:

Հոլովակը հրապարակել է «pacman» կեղծանունով օգտատերը: Այդ անվան ներքո թաքնված է աշխարհի լավագույն հիփ-հոփ պարային բեմադրիչներից մեկը համարվող Ֆիլիպ Չբիբը: Նա պարել է ԱՄՆ-ից հայտնի պարուհի Ռընե Քեսթերի հետ, Էլիոթ Մոսսի «Slip» կոմպոզիցիայի հնչյունների ներքո:

Ըստ RG-ի, այն բավական տխուր եւ մասամբ փիլիսոփայական է՝ նվիրված անհետացող ակնթարթներին՝ երջանիկ եւ ոչ այնքան, հիշողություններին, կորցրած սիրուն, յուրաքանչյուր րոպեի արժեւորմանը: